ՀԱՊԿ-ն ուշադրություն է դարձնում անդամ երկրների ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը

Իմանգալի Տասմագամբետով. Արխիվային լուսանկար
Այդ խնդրի լուծմանը, ըստ կազմակերպության գլխավոր քարտուղարի, մեծապես նպաստում է ՀԱՊԿ երկրներում սպառազինության ցուցահանդեսների անցկացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Տարածաշրջանային անվտանգության ընթացիկ սպառնալիքների ֆոնին ՀԱՊԿ-ում հատուկ ուշադրություն են դարձնում կազմակերպության անդամ պետությունների պաշտպանական արդյունաբերության ճյուղերի զարգացմանը: Այս մասին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում MILEX-2023 սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ։
Աբսուրդ է, թե ՌԴ-ն շահագրգռված է, որ զենքը Հնդկաստանից չհասնի Հայաստան․ միջազգայնագետ
«Միջազգային և տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հատուկ ուշադրություն է դարձնում կազմակերպության անդամ պետությունների արդյունաբերության պաշտպանական ճյուղերի կայուն զարգացմանը, ՀԱՊԿ հավաքական ուժերի ՝ որպես Հավաքական անվտանգության ապահովման առանցքային տարրերից մեկի զինման համար սպառազինության ժամանակակից նմուշների մշակմանն ու արտադրությանը»,-հայտարարել է Տասմագամբետովը:
Նրա խոսքով ՝ այդ խնդրի լուծմանը մեծապես նպաստում է ՀԱՊԿ երկրներում սպառազինության ցուցահանդեսների անցկացումը։