Հայաստանում ՌԴ ավիաբազայի ինժեներները դասընթացներ են անցկացրել երիտասարդների հետ

«Էրեբունի» ավիաբազայում. Արխիվային լուսանկար
Երիտասարդ մասնագետները ատեստավորում կանցնեն ամառային ուսումնական շրջանի մեկնարկին ընդառաջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի ավիացիոն մասի ինժեներատեխնիկական ծառայության մասնագետները հրահանգչական-մեթոդական պարապմունքներ են անցկացրել ծառայության երիտասարդ անձնակազմի հետ՝ ինքնաթիռներն ու ուղղաթիռները թռիչքների պատրաստելու թեմայով: Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Էրեբունի» ավիաբազայի փորձառու մասնագետներն անցկացրել են պարապմունքներ, որոնց ընթացքում ցուցադրվել է գործողությունների կանոնակարգված հաջորդականություն՝ բարձրլեռնային, կլիմայական բարդ պայմաններում ավիացիոն տեխնիկան անխափան աշխատանքի նախապատրաստելու, դրա տեխնիկական վիճակը ստուգելու ուղղությամբ:
ՀՀ-ում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգը կառավարման կետերի տեղակայման վարժանք կանցկացնի
Զինծառայողները նաև աշխատանքներ են կատարել ռազմական օդանավակայանի օբյեկտներում. սպասարկվել է զորամասին կցված տարածքը, կատարվել է թռիչքուղու նախապատրաստում, ստուգվել են օդակայանի սարքավորումներն ու վերգետնյա ստացիոնար և շարժական կապի սարքավորումները:
Ամառային ուսումնական շրջանի մեկնարկին ընդառաջ երիտասարդ մասնագետները ատեստավորում կանցնեն: