Գրիգորյանը կգլխավորի «Կուբան» ֆուտբոլային ակումբը մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը

«Կուբանը», որը 31 խաղում վաստակել է 33 միավոր, Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում է և դուրս մնալու գոտում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է «Կուբանի» գլխավոր մարզիչ, հայտնում է ֆուտբոլային ակումբի կայքը:
56-ամյա մասնագետի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: Թիմի մարզչական շտաբում ընդգրկվել են Եվգենի Վառլամովը, Հասան Մամտովը և Յուրի Շիշկինը:
Գրիգորյանի վերջին աշխատավայրը ԲԿՄԱ կանանց ֆուտբոլային ակումբն էր, որը նա մարզում էր 2021-2022 թվականներին:
Հենրիխ Մխիթարյանը վաստակել է եզրափակիչում խաղալու հնարավորությունը. Ինձագի
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին ԶԼՄ-ները գրել էին, որ Ալեքսանդր Գրիգորյանը բանակցություններ է վարում Երևանի «Արարատի» հետ: Սակայն մասնագետը հրաժարվել էր գլխավորել հայտնի ակումբը։
Գրիգորյանը 2019-2021 թվականներին գլխավորել է Երևանի «Ուրարտուն», ապա՝ «Ալաշկերտը»: