ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. «Fix Price» ցանցը հայտնել է Հայաստանի շուկա մուտք գործելու մասին. առաջին կետը բացվել է մայրաքաղաք Երևանում, հունիսին կհայտնվի երկրորդը:
«Fix Price» խանութների կառավարման բաժնի տնօրեն Վլադիմիր Պոգոնինը կարծում է, որ ընդհանուր մաքսային տարածքը և սպառողական նախասիրությունների նմանությունը Հայաստանը գրավիչ շուկա են դարձնում։ Նրա խոսքը մեջբերում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հայաստանում բացվող խանութները «Fix Price» ֆրանչայզինգային ցանցի մաս են կազմում։ Տեսականին ներառում է 1700 անուն ապրանք` 11 գնային կատեգորիայում, ապրանքների առավելագույն արժեքը 2500 դրամ է:
«Fix Price» ռիթեյլերը հիմնադրվել է 2007 թվականին: Ցանցը, բացի Հայաստանից, ներկայացված է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Լատվիայում, Ուզբեկստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Մոնղոլիայում: