Երևանում ծառը արմատախիլ է եղել, ընկել մոտակա բարձրավոլտ հոսանքալարերի վրա և վնասել դրանք

Ընկած ծառ Երևանում. Արխիվային լուսանկար
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 27/8 հասցեում գտնվող կրպակի ետնամասում ծառը շրջվել է և վնասել էլեկտրական լարերը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 17-ին, ժամը 20։36-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառը (մոտ 25 մ) արմատախիլ է եղել, ընկել մոտակա բարձրավոլտ հոսանքալարերի վրա և վնասել դրանք։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման աշխատակիցների ժամանելը։