Տեղեկությունը կփոխանցվի ՀՀ ՊԱԿ. էլեկտրոնային վճարման մասին կեղծ sms-ներ են ուղարկվում

Տղամարդը հեռախոսով. Արխիվային լուսանկար
Մարդկանց կարող է շփոթեցնել հաղորդագրության վերջում նշված կայքը, որն իբրև թե հայկական է, սակայն իրականում .gd դոմեյնի վրա է գրանցված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ քաղաքացիներին սկսել են էլեկտրոնային վճարումների մասին կեղծ հաղորդագրություններ ուղարկվել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հաղորդագրությունում գրված է, որ այսօր իբրև թե տվյալ անձի վճարման օրն է և վճարումը չկատարելու դեպքում համապատասխան տեղեկությունը կփոխանցվի բյուրո և ՀՀ ՊԱԿ։ Թե ինչ բյուրոյի մասին է խոսքը և որն է ՀՀ ՊԱԿ-ը, պարզ չէ, հավանաբար նկատի են ունեցել վարկային բյուրոն և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Հայփոստի անունից կեղծ SMS-ներից հետո հիմա սկսվել է էլեկտրոնային վճարումների կեղծիքը գալ։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ իրականում .gd դոմեյնի վրա է գրանցված կայքը, am մասը հղման կտոր է` անջատված գծիկներով»,– գրել է Մարտիրոսյանը։
Նշենք, որ օրերս էլ մեդիափորձագետը հայտնել էր «ՀայՓոստից» ստացվող կեղծ sms–ների մասին։ Պարզվել էր, որ այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին «ՀայՓոստի» անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ` առաջարկելով կատարել 233.12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցն առաքվի։