Դամբարանում տեղադրված են ֆուտբոլի լեգենդի բնական չափի արձաններ, իսկ հատակը ծածկված է արհեստական խոտածածկով: Այստեղ՝ «Էկումենիկա» նեկրոպոլիսում, որը որպես աշխարհի ամենաբարձր ուղղահայաց գերեզմանատուն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, հանգչում է Պելեի աճյունը։
Դամբարանում վերստեղծվել է մարզադաշտի մթնոլորտը, յուրաքանչյուր ոք նախնական գրանցմամբ կարող է այցելել այնտեղ:
Պելեն պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ աշխարհի չեմպիոն է դարձել: Ֆուտբոլի լեգենդը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում. նա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ամենաշատ գոլերն է խփել՝ 1281:
Պելեն մահացել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում։