ՌԴ–ից սպառազինություններն իրոք Հայաստան չեն հասել. ԱԳ փոխնախարար

Հայ տանկիստները վարժանքի ժամանակ. Արխիվային լուսանկար
Մնացական Սաֆարյանը նշում է, որ ներկայում աշխատանքներ են տարվում պարզելու համար՝ ինչու չի հասել զենքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ռուսաստանից սպառազինություններն իսկապես չեն հասել Հայաստան, բայց աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել այն սպառազինությունը, ինչը պատվիրել է և ինչի համար վճարել է։
«Ըստ պայմանագրի աշխատանքներ են տարվում, սպառազինություններն իրոք չեն հասել Հայաստան։ Փորձում ենք շարունակել աշխատանքները։ Այս պահի դրությամբ ավելացնելու որևէ բան չունեմ»,– նշեց Սաֆարյանը։
Հարցին ի պատասխան, թե որքան գումար է վճարվել, փոխարտգործնախարարը խնդրեց ճշտել պաշտպանության նախարարությունից։