ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Սահմանապահները երկու կամիկաձե ԱԹՍ են խոցել սահմանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Կուրսկի մարզպետ Ռոման Ստարովոյտը:
«Այսօր Սուջայի շրջանում սահմանապահները ուկրաինական կամիկաձե ԱԹՍ–ներ են խոցել անմիջապես սահմանին։ Երկու ԱԹՍ-ներն էլ ընկնելիս պայթել են։ Բեկորները վնասել են մոտակայքում գտնվող էքսկավատորը»,- գրել է Ստարովոյտը Telegram-ում։
Մարզպետը մայիսի 15-ին հայտնել էր, որ ուկրաինական անօդաչու սարքից պայթուցիկ է ընկել էքսկավատորի վրա, միջադեպի հետևանքով թեթև վիրավորում է ստացել էքսկավատորի վարորդը:
Սուջան Կուրսկի մարզի 6 սահմանամերձ շրջաններից մեկն է, որը պարբերաբար հայտնվում է ուկրաինական հարվածների տակ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։