Նոր նախաձեռնություն. ՀԱՀ նախագահը հայտնել է Պուտինի և Զելենսկու հետ բանակցելու մասին

Պուտինն ու Ռամաֆոսան
Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները պատրաստ են ընդունել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով աֆրիկյան առաջնորդների առաքելությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան մայիսի 12-ին բանակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Ինչպես հայտնում է «Bloomberg»-ը, Ռամաֆոսան այդ մասին հայտարարել է Քեյփթաունում Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ հանդիպման ժամանակ։
Նա ասել է, որ աֆրիկյան երկրների մի շարք առաջնորդներ հանդես են եկել խաղաղ նախաձեռնությամբ, որը կոչված է վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը: Աֆրիկյան պետությունների ղեկավարների պատվիրակությունը նախատեսում է Մոսկվա և Կիև այցելել այդ ծրագիրը ներկայացնելու համար:
«Աֆրիկային մտահոգում է Ուկրաինայի ճգնաժամը, որը բացասաբար է ազդում աֆրիկյան երկրների վրա` առաջացնելով սննդամթերքի և վառելիքի գների բարձրացում։ Աֆրիկայի երկրների առաջնորդների խումբը կարծում է, որ Աֆրիկան պետք է հանդես գա խաղաղ նախաձեռնությամբ, որը կնպաստի Ուկրաինայի ներկայիս ճգնաժամի լուծմանը»,-ասել է նա։
Ռամաֆոսայի խոսքով`Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները պատրաստ են ընդունել աֆրիկյան առաջնորդների պատվիրակությանը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։