ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը Անկարային բողոքի նոտա է հղել նախագահական ընտրություններին հետևելու նպատակով Թուրքիա մեկնած 10 իսպանացիներին բերման ենթարկելու ևարտաքսելու համար: Տեղեկությունըհայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Europa Press» գործակալությունը։
Նշվում է, որ արտաքսված դիտորդների թվում խորհրդարանի երեք անդամ կա, որոնցից մեկը ներկայացնում է «Podemos» կուսակցությունը, մյուսը ձախակողմյան «Bildu» շարժումը, երրորդը` ERC կուսակցությունը։
ԶԼՄ–ի դիվանագիտական աղբյուրներն ասել են, որ Իտալիայի կառավարությունը թուրքական իշխանությանը դժգոհություն է հայտնել առ այն, որ դիտորդները բերման են ենթարկվել առանց հիմնավորման։
«Podemos»-ը նշում է, որ նրանք երկրի արևելքում՝ Սղերդում, հետևել են ընտրություններին, երբ ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից: Իսպանացիներին ամբողջ գիշեր պահել են կալանքի տակ, հետո ուղեկցել են Ստամբուլ, որտեղից թուրքական իշխանությունը նրանց ուղարկել է Իսպանիա։
Հիշեցնենք` մայիսի 14-ին Թուրքիայում կայացել են համընդհանուր` նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Առաջին փուլից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է քվեների 49.51%-ը, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, Սինան Օհանը՝ 5.17%-ը:
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին: