ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ–ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն այսօր այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան (ՊԱՀՀ) և ծանոթացել համալսարանի ստեղծման պատմությունը, գիտահետազոտական, կրթական և գիտահրատարակչական գործունեությունը և ընթացիկ ու ապագա ծրագրերին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
© Photo : press office of MoD of RA
«ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրերի գրառման մատյանում դեսպան Քվինը իր բարձր գնահատանքն ու տպավորություններն է նշել համալսարանի արդյունավետ գործունեության վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի լինգաֆոնային լսարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով ՊԱՀՀ են այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։
Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը: