Թուրքիայում մշակել են նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 100 տոկոսը

Ընտրատեղամաս Թուրքիայում
Էրդողանը Թուրքիայի ընտրություններում քվեաթերթիկների մշակումից հետո ստանում է ձայների 49,24 տոկոսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահական ընտրություններում բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 49,24 տոկոսը, նրա հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,06 տոկոսը:
Քանի որ ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը, հաղթողը կորոշվի երկրորդ փուլում, որը տեղի կունենա մայիսի 28-ին:
Երկրի ընտրական հանձնաժողովն ավելի քան մեկ միլիոն քվեաթերթիկ անվավեր է ճանաչել։
Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 14-ին:
Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում էին երեք թեկնածու՝ գործող նախագահ 69-ամյա Էրդողանը, որը Հանրապետական դաշինքի միասնական թեկնածուն է, 74- ամյա Քըլըչդարօղլուն, որն ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի թեկնածուն է, ինչպես նաև 55-ամյա Սինան Օհանը՝ Ata դաշինքի թեկնածուն: Չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ընտրություններից երեք օր առաջ հանել էր իր թեկնածությունը։