ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Սևանա լճի մակարդակը մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել 1900.43 մ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշվում է, որ Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15 սմ-ով։
«Մայիսի 14-ից Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվել է ջրառ, և լճից բաց թողնված ջրի չափաքանակը մայիսի 14-ին կազմել է 0.814 մլն մ³»,–նշված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ Արփա-Սևան ջրատարով մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.270 մլն մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 14-ը ներառյալ՝ 42.563 մլն մ³: