ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակիցը կալանավորվել է գաղտնի համագործակցության համար

ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայում
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՌԴ ԱԴԾ հետաքննիչները մեղադրանք են առաջադրել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Ռոբերտ Շոնովին գաղտնի համագործակցության համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
«Օպերատիվ-որոնողական գործողությունների ընթացքում իրավապահ մարմինները, ՌԴ ԱԴԾ աջակցությամբ, Վլադիվոստոկում բերման են ենթարկել Ռոբերտ Շոնովին, որին հարցաքննելուց հետո մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 275.1 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու համար (Գաղտնի հիմունքներով համագործակցություն օտարերկրյա պետության, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ)»,- ասել է գործակալության աղբյուրը։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։