Երևանում ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտներ B-ի և C-ի անվճար հետազոտություններ կանցկացվեն

Հանրային միջոցառումը կանցկացվի Երևանի Ազատության հրապարակում կիրակի՝ ժամը 12։00-20։00–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի համաշխարհային օրը` մայիսի 21–ին, Ինֆեկցիոն հետազոտությունների ազգային կենտրոնը (ԻՀԱԿ) անվճար հետազոտություններ կանցկացնի։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախատեսել է ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտներ B-ի և C-ի հետազոտությունների անցկացում։ Նշված բոլոր հետազոտությունները կանցկացվեն ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում՝ բացառապես անվճար և անանուն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հետազոտություններին քաղցած մոտենալը պարտադիր չէ, իսկ դրանց պատասխանները պարզ կլինեն 15-20 րոպեի ընթացքում։
Հանրային միջոցառումը կանցկացվի Երևանի Ազատության հրապարակում կիրակի՝ ժամը 12։00-20։00–ը։
Հայաստանում հեպատիտ C-ով վարակված բոլոր պացիենտներին անվճար դեղորայք են տրամադրելու