ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Մեծ Բրիտանիան մտադիր չէ կործանիչներ ուղարկել Ուկրաինային: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters գործակալությունը ։
«Նման պլաններ չկան», - նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ներկայացուցիչ՝ պատասխանելով Կիևին կործանիչներ տրամադրելու ծրագրերի մասին հարցին:
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ժամանել է Լոնդոն, նախատեսում է բանակցություններ անցկացնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ: Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ երկիրն ամռանը կսկսի ուկրաինացի օդաչուների ուսուցումը, ինչպես նաև կշարունակի աշխատել այլ երկրների հետ Կիևին F-16 կործանիչների հնարավոր տրամադրման ուղղությամբ:
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար: