Երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարում 5 հայ ձյուդոյիստներ մեդալներ են նվաճել

Երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարին մասնակցում էին 16 երկրների 178 ձյուդոյիստներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Լիտվայի Կաունաս քաղաքում կայացած երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարին Հայաստանը ներկայացնող 5 ձյուդոյիստներն էլ մեդալներ են նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
Մասնավորապես, արծաթե մեդալներ են նվաճել Աշիկ Անդրեյանը (60 կգ), Մեսրոպ Նիկոյանը (66 կգ), իսկ բրոնզե մեդալներ` Վահե Աղասյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (90 կգ)։
Նշենք, որ մարզիկները Հայաստանը ներկայացրել են ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։
Հայազգի Արման Ադամյանը դարձել է ձյուդոյի աշխարհի չեմպիոն
Երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարին մասնակցում էին 16 երկրների 178 ձյուդոյիստներ: