Էրդողանի գլխավորած դաշինքը խորհրդարանական մեծամասնություն կկազմի

Խորհրդարանի 600 տեղերից ավելի քան 320–ը կզբաղեցնեն Էրդողանի կուսակցության գլխավորած դաշինքի անդամները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Էրդողանի կուսակցության գլխավորած դաշինքը խորհրդարանում մեծամասնություն է ստանում։ Տեղեկությունը հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը։ Թուրքիայի ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալներով՝ դաշինքը խորհրդարանական ավելի քան 320 տեղ կստանա, այսինքն կեսից ավելին։
Նշենք, որ Թուրքիայի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ մեջլիսը, ունի 600 տեղ։ Պատգամավորներն ընտրվում են հինգ տարի ժամկետով միասնական ընտրություններում՝ համամասնական կուսակցական ցուցակներով, ինչպես նաև 85 ընտրատարածքներում` մեծամասնական ընտրակարգով: Բնակչության թվաքանակը հաշվի առնելով` Ստամբուլն ընդգրկում է 3 ընտրատարածք, իսկ Անկարան և Իզմիրը՝ 2– ական ընտրատարածք ։ Խորհրդարանում ներկայացված են միայն 10 տոկոսից ավելի ձայներ հավաքած կուսակցությունները ։