ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Այսօր Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 20:50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա գարդեն մոլ»-ի հարևանությամբ, բախվել են Mercedes C 500, Kia և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,–գրում է կայքը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: