Թուրքիայում մեկնարկել են համընդհանուր ընտրությունները

Թուրքիա. ընտրություններ
Երկրում քվեարկելու իրավունք ունի 60,7 մլն քաղաքացի, մեծամասնությունը կանայք են` ավելի քան 30,7 մլն-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Թուրքիայում կիրակի առավոտյան բացվել են բոլոր ընտրատեղամասերը նախագահական և խորհրդարանական (600 տեղ) ընտրություններում քվեարկել ցանկացողների համար։
Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև ժամը 17:00-ն (Երևանի ժամանակով` 18:00-ն):
Բարձրագույն ընտրական հանձնաժողովի (YSK) հրապարակած տվյալների համաձայն` 81 նահանգում տեղադրվել է ավելի քան 191 հազար քվեատուփ: Երկրում քվեարկելու իրավունք ունի 60 721 475 քաղաքացի, մեծամասնությունը կանայք են ավելի քան 30,7 մլն:
Արտասահմանյան տեղամասերում քվեարկությունն ընթացել է ապրիլի 27-ից մայիսի 9-ը, իրենց ընտրությունը կատարել են ավելի քան 1,8 մլն քաղաքացիներ: 73 երկրներում Թուրքիայի արտասահմանյան ներկայացուցչությունների տեղամասերում մասնակցությունը գերազանցել է 53 տոկոսը։
Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել են գործող նախագահ, 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը` որպես «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օհանը:
Չորրորդ թեկնածուն` Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ընտրություններից երեք օր առաջ հայտարարել էր իր թեկնածությունը հանելու մասին։