Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել 4,2 մագնիտուդով: Տեղեկությունը հայտնում է CNN Turk-ը։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Նշենք, որ մայիսի 11-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են Երևանում, Կոտայքի և Արարատի մարզերում։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ավելի քան 33 հազար երկրաշարժ է արձանագրվել 2023 թ. փետրվար ամսից ի վեր։
Փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։