Շառլ Միշելը Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մշակման հարցը

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև առաջիկա եռակողմ բանակցությունների օրակարգային հարցերի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի -Sputnik. Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մշակման հարցերը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևն ու Միշելը քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Նրանք մտքեր են փոխանակել նաև առաջիկա եռակողմ հանդիպման օրակարգային հարցերի շուրջ:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Շառլ Միշելը հանդիպել է դեռ երեկ երեկոյան։
Իսկ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ բանակցությունները նախատեսված են այսօր, Երևանի ժամանակով 15:00-ին։