Իսրայելն աշխարհում «լայն աջակցություն» ունի Գազայի գործողության հարցում. ԱԳՆ ղեկավար

Իսրայելի արտգործնախարար էլի Քոենը
Իսրայելի վարչապետի գրասենյակը նախօրեին հայտնել էր, որ Թել Ավիվը պաշտոնապես համաձայնել է Գազայի հատվածում զինադադար հաստատել «Իսլամական ջիհադ» շարժման հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ավարտում է Գազայի հատվածում «Վահան և նետ» գործողության հետ կապված քաղաքական-դիվանագիտական աշխատանքը և նշում է դրա անցկացման հարցում «լայն միջազգային աջակցության» առկայությունը: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Իսրայելի արտգործնախարար էլի Քոենը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսրայելի ԱԳՆ-ին։
«Այն լայն աջակցությունը, որը Իսրայելը ստացել է միջազգային հանրությունից, ինչպես նաև ՄԱԿ-ում որոշման դադարեցումը (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վետոն Իսրայելի դատապարտման վրա) Իսրայելում և ամբողջ աշխարհում ԱԳՆ աշխատակիցների լարված և պրոֆեսիոնալ դիվանագիտական աշխատանքի արդյունք են։ Միջազգային հանրությունը հասկանում և աջակցում է Իսրայելի գործողություններին «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության` Իրանի ահաբեկչական ռեժիմի մասնաճյուղի դեմ», -ասել է Քոենը։
Նախարարը նշել է, որ ամբողջ աշխարհի արտաքին գործերի նախարարների և Իսրայելում աշխատող օտարերկրյա դեսպանների հետ զրույցներում ինքը լսել է, որ նրանք «աջակցում են Իսրայելի պետության` իր քաղաքացիներին պաշտպանելու իրավունքը»:
«Այսօր առավոտյան արտաքին գործերի նախարարությունում ավարտվում է «Վահան և նետ» գործողության քաղաքական-դիվանագիտական կողմը»,- ասել է նա:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի հետ միասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Գազայի հատվածում իսրայելական գործողությունը դատապարտող հայտարարության հրապարակումը:
Մայիսի 13-ի երեկոյան Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ Իսրայելը պաշտոնապես համաձայնել է զինադադար հաստատել Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» արմատական շարժման հետ, իսկ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին` միջնորդական ջանքերի համար: