Հրաձգություն Արիզոնա նահանգում. տուժել է 7 մարդ

ԱՄՆ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր՝ ահազանգ ստանալով հարձակման մասին։ Ձերբակալվածներ դեռ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել։ Յոթ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկությունը հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Նշվում է, որ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր՝ ստանալով հարձակման մասին ահազանգ:
Այս պահին ձերբակալվածներ չկան։