ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսին Բրյուսելում։ Այս մասին եռակողմ հանդիպումից հետո ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Հայտնել էինք, որ Բրյուսելում ավարտվել է Փաշինյան–Ալիև–Միշել եռակողմ հանդիպումը։ Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով` կողմերը որոշել են, որ հաջորդ քայլը կլինի սահմանների դելիմիտացիան։
Միշելի հավաստմամբ` հակամարտող կողմերն առաջընթաց են գրացել նաև համապարփակ խաղաղության հաստատման հարցում։ Եվրոպական խորհրդի նախագահը, սակայն, «առաջընթացից» մանրամասներ չի հայտնում։
Միշելը հայտնեց, որ ևս մեկ հանդիպում այս ձևաչափով նախատեսվում է հոկտեմբերին, Իսպանիայի Գրանադա քաղաքում:
Նշենք, որ մինչ հուլիսյան հանդիպումը հունիսի 1–ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված է Քիշնևում։ Դրան կմասնակցեն նաևՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Այս հանդիպումից առաջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 2023–ի փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։