Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մասամբ փլուզվել է

Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մասամբ փլուզվել է
ՆԳՆ–ից հայտնում են, որ առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Այսօր կեսօրին փլուզում է տեղի ունեցել Հաղպատի վանական համալիրի տարածքում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մասնավորապես մասամբ փլուզվել է համալիրի պարսպի աշտարակը (20 քմ)՝ մոտ 12 քմ հատվածը։
Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մասամբ փլուզվել է
Քարերը տեղի ուժերով հեռացվել են ճանապարհից։ Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ։
Նշվում է, որ տուժածներ չկան: