Գորլովկան գնդակոծության է ենթարկվել Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից. 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել

Գորլովկա. Արխիվային լուսանկար
Ուկրաինական զորքերը 152 մմ տրամաչափի 16 արկ են արձակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Գորլովկայում (ԴԺՀ) ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով վիրավորված խաղաղ բնակիչների թիվը հասել Է երեքի: Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Առավոտյան ժամը տասն է։ Ցավոք, մենք արդեն ունենք երեք վիրավոր խաղաղ բնակիչ։ Եվ բոլորը թոշակառուներ են, որոնք ոչ մի կապ չունեն բանակի հետ»,-գրել Է Պրիխոդկոն իր Telegram-ալիքում։
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի Վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ ներկայացուցչության տվյալներով` ուկրաինական զորքերը ժամը 9.15-ից մինչև 9.30-ն ընկած ժամանակահատվածում 152 մմ տրամաչափի 16 արկ են արձակել։ Ավելի ուշ` ժամը 10.30-ին, նրանք ևս մեկ անգամ գնդակոծել են քաղաքը։
«Ուկրաինայի զինված խմբավորումների կողմից գնդակոծություն է արձանագրվել հետևյալ ուղղություններով. 10.30` Շչերբինովկա բնակավայր, Գորլովկա բնակավայր (Նիկիտինի շրջան), արձակվել է 152 մմ տրամաչափի հինգ արկ»,-ասվում է ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Գորլովկան Դոնեցկից 50 կմ է դեպի հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխարդյունաբերական ձեռնարկություններ: Սա ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ Գորլովկայի բնակչությունը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ: