Երևան-Արմավիր ավտոճանապարհին ավտոմեքենան հրդեհվել է. 2 մարդ է տուժել

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Toyota Camry մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Երևան-Արմավիր ավտոճանապարհին, այսօր` ժամը 15։35-ի սահմաններում, Ակնալիճ գյուղի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում, հայտնում է shamshyan.com-ը։
Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, քաղաքացիների օգնությամբ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում հրդեհը բռնկվել է ընթացքի ժամանակ։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ու վիրավորների ինքնությունը և ավտոմեքենայի համարանիշը։