ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կառավարությունից։
Նշենք, որ Շառլ Միշելը երեկ ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` այսօր։
Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 2023–ի փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։