ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Հայաստանի պատվիրակ Բրյունետը կրկին փայլեց «Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթում։ Նա հենց նոր ավարտեց իր ելույթը եզրափակիչ փուլում՝ երգելով Future lover երգը։
Ծափահարություններն ու հիացմունքն ուղեկցեցին մեր պատվիրակին ելույթի սկզբից մինչև վերջին վայրկյանը։
Բրյունետն այս փուլում հանդես եկավ 17 համարի ներքո։
Նշենք, որ մրցույթին երգելու է 26 երկրի ներկայացուցիչ։
Հիշեցնենք` մայիսի 9-ին տեղի էր ունեցել «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը, և եզրափակիչ փուլ են անցել հետևյալ երկրները` Նորվեգիա, Խորվաթիա, Մոլդովա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Չեխիա, Իսրայել, Պորտուգալիա, Շվեդիա, Սերբիա:
Մայիսի 11–ին տեղի ունեցավ երկրորդ կիսաեզրափակիչը։ Բրյունետն իր «Future lover» երգով հաջողությամբ անցավ մրցույթի եզրափակիչ փուլ:
Եզրափակիչ փուլ անցան նաև Ալբանիան, Կիպրոսը, Էստոնիան, Բելգիան, Ավստրիան, Լիտվան, Լեհաստանը, Ավստրալիան և Սլովենիան:
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից։ Այն աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից է: Մրցույթի լսարանը հասնում է 600 միլիոնի։