ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

Հայկական կողմը կրակ է սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա կրակ չի բացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ականանետից կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը` հերքելով ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 14-ին՝ ժամը 20:30-ին հայկական կողմը կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված դիրքերի վրա, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն հրետանային միջոց է կիրառել Գեղարքունիքի մարզի Նորաբակի և ականանետ` Վերին Շորժայի ուղղությամբ։
Մայիսի 12-ին Ադրբեջանը կրակել է Կութ գյուղի ուղղությամբ, Սոթքի ուղղությամբ կիրառել ԱԹՍ։ Թշնամու կրակոցների հետևանքով զոհվել է մեկ, վիրավորել 2 զինծառայող
2 օրերի սադրանքների հետևանքով հայկական կողմն ընդհանուր ունի 1 զոհ (Նարեկ Նորայրի Բաղդասարյանը` ծնվ. 2003 թ), 6 վիրավոր։