Զինծառայողները շրջապատել և ոչնչացրել են «հակառակորդի» ուժերը. վարժանք ՀՌՕ–ում

Վարժանքն անցկացվել է մարտականին հնարավորինս մոտ պայմաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զինծառայողները Գյումրիի կայազորի տարածքում մասնակցել են ահաբեկչությանը հակազդելու պլանային վարժանքին: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Վարժանքների ընթացքում պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը կայազորի զինվորական ավաններից մեկում իրականացրել է հսկիչ-անցագրային կետի գրավումը, որտեղ առաջ էր քաշվել հակաահաբեկչական խումբը։
Զրահամեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները շրջապատել և ոչնչացրել են «հակառակորդի» ուժերը, իրականացվել է նաև ավտոմոբիլային տեխնիկայի և հսկիչ անցակետի մոտ պայթուցիկ սարքերի առկայության ստուգում:
Հայաստանում ՀՌՕ զինծառայողները կարգի են բերել ավտոմեքենաներն ու տանկերը
Վարժանքն անցկացվել է մարտականին հնարավորինս մոտ պայմաններում։ Դրա համար օգտագործվել են նմանակման տարբեր միջոցներ, այդ թվում՝ ուսումնական զինամթերք, պայթուցիկ փաթեթներ, ինչպես նաև լուսաձայնային նռնակներ։