Զելենսկին Իտալիա է մեկնել. նա հանդիպելու է նախագահի, վարչապետի և Հռոմի պապի հետ

La Repubblica թերթի տեղեկություններով՝ Զելենսկին կարող է գիշերը մնալ Հռոմում՝ առավոտյան Բեռլին թռչելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Հռոմ, որտեղ նա կհանդիպի Իտալիայի նախագահի և վարչապետի հետ։ Այս մասին հայտնում է Rainews24 լրատվական հեռուստաալիքը։
«Չամպինո» օդանավակայանում Զելենսկուն դիմավորել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին: Զելենսկին կուղևորվի նախագահ Սերջո Մատարելլայի հետ հանդիպման, որից հետո բանակցություններ կվարի վարչապետ Ջորդիա Մելոնիի հետ: Օրվա երկրորդ կեսին Զելենսկուն կընդունի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
La Repubblica թերթի տեղեկություններով՝ Զելենսկին կարող է գիշերը մնալ Հռոմում՝ առավոտյան Բեռլին թռչելու համար։
Հռոմի պապը Ուկրաինային հորդորել է հրաժարվել հարձակումից
Նշենք, որ Իտալիայի ոստիկանությունը խստացրել է անվտանգության միջոցառումները կապված Ուկրաինայի նախագահի ժամանման հետ՝ մայրաքաղաքի կենտրոնում ոչ թռիչքային գոտի կազմակերպելով։ Առանձին շրջաններ գտնվում են կինոլոգների, դիպուկահարների և սակրավորների հսկողության տակ, հսկողության տակ են մնում կոյուղու ցանցը, զբոսայգիները և Տիբեր գետը:
Ընդհանուր առմամբ, անվտանգության ծրագրում մոտ 1000 իրավապահ գործակալ է ներգրավված:
«Թող Տերն օգնի նրանց հասնել խաղաղության». Հռոմի պապը դիմել է ռուսներին և ուկրաինացիներին