«Վերակենդանացած» տղամարդը ինտենսիվ խնամքի բաժանմունքում է. ԲԿ–ից մանրամասներ են հայտնում

76–ամյա տղամարդուն «կլինիկական մահ» նախնական ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են հասցրել մայիսի 12 –ին` ժամը15:40-ի սահմաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ԲԿ–ն որոշ մանրամասներ է հայտնել երեկ Երևանում տեղի ունեցած անսովոր դեպքի մասին։
Հայտնել ենք, որ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, սակայն հիվանդանոցում նա վերակենդանացել է:
«Մեր կլինիկայում կատարվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ` ընդլայնված ծավալով, գրագետ աշխատանքի արդյունքում հաջողվել է վերականգնել բուժառուի կարևոր կենսական ցուցանիշները։ Նա հոսպիտալացվել է ինտենսիվ խնամքի բաժանմունքում»,–ասվում է ԲԿ–ի տարածած աղորդագրության մեջ։
Հավելենք, որ 76–ամյա տղամարդուն «կլինիկական մահ» նախնական ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարան են հասցրել մայիսի 12 –ին` ժամը15:40-ի սահմաններում։