Թուրքիայի ընդդիմությունը պլանավորում է զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ

Քըլըչդարօղլուն իշխանության գալու դեպքում պատրաստվում է անել ամեն ինչ, որպեսզի Թուրքիան ԵՄ-ի կազմում հայտնվի, սակայն Արևելքից երես չի թեքի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Քեմալ Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում Թուրքիայի ընդդիմությունը երես չի թեքի Արևելքից և Ռուսաստանից, սակայն միևնույն ժամանակ ցանկանում է հարաբերությունները զարգացնել Արևմուտքի հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի տեղակալ Օղուզ Սալըջը։
«Մենք խնդիրներ ունենք ԱՄՆ-ի հետ։ Կարծում ենք, որ այդ ամենը պետք է վերացնել երկխոսության միջոցով»,- ասել է Սալըջը։
Էրդողանը Ստամբուլում նախընտրական հավաքի ժամանակ երգել է իր կողմնակիցների հետ․ տեսանյութ
Նրա խոսքով՝ իշխանության գալու պարագայում Քըլըչդարօղլուն պատրաստվում է անել ամեն ինչ, որպեսզի արագացնի ԵՄ-ի կազմում ընդգրկվելու գործընթացը։
«ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունները լավացնելու մեր ցանկությունը բնավ չի նշանակում, թե մենք երես ենք թեքելու Արևելքից կամ Ռուսաստանից։ Պարտադիր չէ, որ մի կողմի հետ հարաբերությունները զարգացնելու ընթացքում վատացնես հարաբերությունները մյուսի հետ։ Մենք հավատում ենք ԵՄ-ի արժեքներին և կարծում ենք, որ պետք է այդ կազմակերպության անդամ դառնանք։ Կարծում ենք նաև, որ անհրաժեշտ է ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմ սահմանել։ Մենք անելու ենք ամենը, ինչ կախված է մեզնից։ Ինչ կլինի հետագայում` թող ԵՄ-ում մտածեն, որոշումն իրենք են ընդունում»,- նշել է նա։
Սալըջըի խոսքով՝ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ և ՆԱՏՕ-ին անդամակցությունը չպետք է տարածաշրջանային հարևանների մոտ անվտանգության բացակայության զգացում առաջացնեն։
Թուրքիան ուզում է ԱՄՆ–ից հետ ստանալ իր 1,4 մլրդը․ Չավուշօղլուն` F -35–ի գործարքի մասին
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50 տոկոսը, նշանակված է մայիսի 28-ին:
Նշենք, որ Memleket կուսկացության ղեկավար Մուհարեմ Ինջեն հայտարարել է, որ թեկնածությունը հանում է և նախագահի պաշտոնի համար պայքարելու են 3 քաղաքական գործիչ՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, 7 ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն և Սինան Օղանը Ata դաշինքից։