Քամու հետևանքով Գյումրիում տանիք է պոկվել, վնասել սյուներ ու գազի խողովակ

Փրկարարներն ապամոնտաժել են սյունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքի թիթեղները ուժեղ քամուց պոկվել և ընկել են գետնին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է մայիսի 13-ին, ժամը 19։06-ին։
«Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 30 քմ) ուժեղ քամուց պոկվել ընկել է՝ վնասելով 2 սյուն և գազի խողովակ»,- ասված է հաղորդագրությունում։
Փրկարարներն ապամոնտաժել են սյունը։
Ուժեղ քամու հետևանքով ծառը տապալվել ու փակել է Գետափ-Մարտունի ճանապարհը