ՊՆ–ի վերապատրաստման 25-օրյա վարժանքների ավարտին աչքի ընկած մասնակցիները խրախուսվել են

ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին և կարևորել մասնագիտական վերապատրաստումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ողջունելով մասնակիցներին և կարևորելով մասնագիտական վերապատրաստումը` ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին` մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են:
Էդվարդ Ասրյան
Հիշեցնենք, որ մարտի 23-ին կառավարությունը որոշեց պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը։
Պահեստազորայինների հերթական վարժական հավաքները մեկնարկել են մայիսի 1-ից և տևելու են մինչև հուլիսի 7-ը ներառյալ։