ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել Լիտվայի` ՌԴ-ին սահմանակից Յուրբարկի շրջանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Բալթյան Հանրապետության ոստիկանության դեպարտամենտին։
«Ավիավթարը տեղի է ունեցել Նաուկայմիս գյուղի մոտակայքում։ Դեպքի վայր շտապած տեղի բնակիչները փլատակների տակից դուրս են բերել 58-ամյա սիրողական օդաչուի անշնչացած մարմինը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը հետաքննում է ինքնաթիռի կործանման պատճառները։