ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Իսրայելի հայկական համայնքի անդամ է զոհվել Գազայի գոտուց Ռեխովոտ քաղաքի հրթիռակոծության ժամանակ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքում» հայտնել է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։
«80– ամյա թոշակառու Ինգա Աբրահամյանը 3 հարկի այս բնակարանում զոհվեց հրթիռի պայթյունից»,–գրել է նա` կից տեղադրելով լուսանկար։
Տիկին Ինգայի ամուսինն էլ վիրավորվել է։
Չերնամորյանը նշել է, որ ընդհանուր առմամբ այդ շենքի հրթիռահարության պատճառով զոհվել է 1, վիրավորվել 12 բնակիչ։ Շենքի բնակիչները տեղավորվել են հյուրանոցում։
Ի դեպ, 2008 թվականից հետո սա հայ համայնքից առաջին զոհն է Պաղեստին–Իսրայել հակամարտության արդյունքում։
2008 ապրիլի 1–ին Գազայի գոտում զոհվել էր Հայաստանից Իսրայել տեղափոխված դիրիժոր և կոմպոզիտոր Վահագն Պապյանի որդին` Դավիթ Պապյանը։