G7-ի երկրները Չինաստանի «տնտեսական ճնշման» դեմ միջոցներ կներկայացնեն

G7-ի համատեղ հայտարարությունը կհրապարակվի հաջորդ շաբաթ՝ Հիրոսիմայում կայանալիք գագաթնաժողովի վերջում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. G7-ի երկրներն իրենց համատեղ հայտարարության մեջ մտադիր են մտահոգություն հայտնել այն «տնտեսական ճնշման» վերաբերյալ, որը ցուցադրում է Չինաստանը միջազգային գործարքներ իրականացնելիս: Տեղեկությունըհայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Reuters-ին։
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ G7-ի համատեղ հայտարարությունը կհրապարակվի հաջորդ շաբաթ՝ մայիսի 19-21-ը Հիրոսիմայում (Ճապոնիա) կայանալիք գագաթնաժողովի վերջում: Այն կներկայացնի G7-ի ռազմավարությունը, որն ուղղված է ցանկացած երկրի կողմից «տնտեսական ճնշմանը» հակազդելուն։
Հնարավոր է` Բայդենը պետական պարտքի պատճառով չմասնակցի G7-ի գագաթնաժողովին
Reuters-ի հետ զրույցում անանուն ամերիկացի պաշտոնյան, որը ծանոթ է քննարկումների ընթացքին, նշել է, որ փաստաթղթում Չինաստանին նվիրված առանձին բաժին կլինի: Դրանում մատնանշվելու է չինական կողմի «տնտեսական ճնշումն» այլ երկրների նկատմամբ։
«Մենք հանդես չենք գալիս ամերիկյան և չինական տնտեսությունների տարանջատման օգտին, մենք ռիսկերի նվազեցման կողմնակից ենք, դիվերսիֆիկացիայի կողմնակից»,– նշել է ամերիկացի պաշտոնյան:
Ընդ որում, ինչպես նշում է Reuters-ը, G7-ը, որտեղ ԱՄՆ-ից բացի ընդգրկված են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան, Չինաստանի հետ սերտ տնտեսական կապեր ունի՝ որպես աշխարհի խոշորագույն արտահանողի:
Չինական ապրանքներն առանցքային դերակատարություն ունեն G7-ի երկրների շատ ընկերությունների համար։
ԵՄ-ում և G7-ում մեծամասնություն չկա ռուսական նավթի գների վերին շեմը փոխելու համար