ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Բրյանսկի շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով կին է տուժել, նրան հիվանդանոց են տեղափոխել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելովմարզպետ Ալեքսանդր Բոգոմազին։
«Այսօր Կլինցիում ուղղաթիռը վթարի է ենթարկվել։ Պատահարի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մեկ կին է տուժել։ Ներկայում նրան տեղափոխել են շրջանային հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում», - հայտնել է մարզպետը։
Ավելի վաղ օպերատիվ ծառայությունների աղբյուրը հայտնել էր, որ ուղղաթիռի կործանման վայրում հրդեհի վերացման աշխատանքներ են ընթանում, և որ ուղղաթիռի բեկորներից մի քանի տուն է վնասվել:
Մարզի ղեկավարը պարզաբանել է, որ դրանք հինգն են, վնասի գնահատման հանձնաժողովը սկսել է աշխատանքը: Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Հավելենք, որ ուղղաթիռի վթարի հետևանքով 2 մարդ է մահացել։