ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Բրյանսկի շրջանի Կլինցովսկի թաղամասում Մի–8 ուղղաթիռ է ընկել, ինչի հետևանքով կա 2 զոհ, տներ են վնասվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Որոշ հատվածներում բեկորներ են ընկել, որոշ հատվածներում էլ տանիքներ են վնասվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ասել, թե ավերածություններ չեն եղել, սխալ կլինի։ Ներկա պահին վնասների վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ ուղղաթիռի անկման վայրում հրդեհի մեկուսացման աշխատանքներ են տարվում, քաղաքացիների շրջանում զոհեր և լուրջ վնասվածքներ ստացած անձինք չկան։