Թուրքիայում ընտրությունները կավարտվեն առաջին փուլով և Քըլըչդարօղլուի հաղթանակով. ORC

Քեմալ Քըլըչդարօղլու. Արխիվային լուսանկար
Առաերես հարցմանը մասնակցել է 3920 երկրի 28 մարզերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հետազոտական ORC ընկերության հարցման համաձայն՝ Թուրքիայի նախագահական ընտրությունները կավարտվեն առաջին փուլով ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ հետազոտության` Քեմալ Քըլըչդարօղլուն կհավաքի ձայների 51,7%-ը։
Նշվում է, որ հարցումն անցկացվել է մայիսի 10-ից 11-ը երկրի 28 նահանգներում` առերես։ Հետազոտությանը մասնակցել է 3920 անձ: Վիճակագրական սխալը կազմում է 1,3%։
Այսպես, ըստ հետազոտության, Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքում է ձայների 51,7%-ը, գործող նախագահ Թայիփ Էրդողանը` 44,2%-ը, Սինան Օգանը` 2,8%-ը, Մուհարեմ Ինջեն, որը հանել է իր թեկնածությունը, 1,8%-ը:
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50%-ը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, որը նշանակված է մայիսի 28-ին։