Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ռուսաստանցիների արտահոսքը կրճատելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Միգրացիոն քաղաքականության ձևավորման և իրականացման պայմանները ճշգրտվել են՝ հաշվի առնելով առկա իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը լրացվել է արտերկիր ռուսների արտահոսքը նվազեցնելու միջոցառումների մասին կետով: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«2022 թվականին փոփոխված սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության տակ աճել է ՌԴ բնակչության միգրացիոն արտահոսքն արտասահման։ Այս առումով անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ մարդկային կապիտալի պահպանման գրավիչ ֆինանսական, սոցիալական և այլ մեխանիզմներ ստեղծելու, Ռուսաստանի Դաշնության բնակչության արտահոսքը արտասահման նվազեցնելու համար», - նշված է փաստաթղթի կետերից մեկում։
Բացի այդ, լրացվել են միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղությունները՝ հայրենակիցների ՌԴ կամավոր վերաբնակեցման և մուտքի կարգավորման մասով: Այժմ դրանց թվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի մարզի և Խերսոնի մարզի բնակիչների վերադարձի համար պայմանների ստեղծումը, որոնք հատուկ ռազմական գործողության ընթացքում լքել են մշտական բնակության վայրերը:
Միգրացիոն քաղաքականության ձևավորման և իրականացման պայմանները ճշգրտվել են՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը։