Մհեր Գրիգորյանը ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցչի հետ քննարկել է Արցախի երեխաների խնդիրները

Մհեր Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Կարևոր է աշխարհի գլոբալ մարտահրավերների և բարձր տեխնոլոգիաների պայմաններում երեխաների պատշաճ կրթությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ծանրագույն հետևանքներ են առաջացել Արցախում ապրող երեխաների համար։ Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, այս և այլ հարցերը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր քննարկել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ:
Փոխվարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։
«Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը՝ շեշտելով մասնավորապես կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փոխվարչապետն ու ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչը քննարկել են աշխարհի գլոբալ մարտահրավերների և բարձր տեխնոլոգիաների պայմաններում երեխաների պատշաճ կրթությանն առնչվող հարցեր։