ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլ քաղաքի հյուսիսում պայթյուն է որոտացել, որոշ հատվածներում լույս և ջուր չկա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Քաղաքի իշխանությունների փոխանցմամբ՝ Մելիտոպոլի Խանդա, Կրասնայա գորկա և Միկրոթաղամասի բնակիչները պայթյունից հետո առանց էլեկտրամատակարարման են մնացել։ Նշվում է, որ աշխատանքներ են իրականացվում մոտ ժամանակներս էլեկտրաէներգիայի մատակարարումը կարգավորելու համար:
Լույս և ջուր չկա նաև Մելիտոպոլի մի քանի այլ շրջաններում, ինտերնետը ևս չի աշխատում: