Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հովհաննես Բաչկով
Հովհաննես Բաչկովը աշխարհի առաջնության բրոնզե մեդալներ է նվաճել նաև 2017,2019 և 2021 թվականներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը չորրորդ բրոնզե մեդալը նվաճեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։
Կիսաեզրափակիչում Հովհաննես Բաչկովը մենամարտեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ասիայի չեմպիոն Ռուսլան Աբդուլաևի հետ և պարտվեց 0:5 հաշվով։
Երեք ռաունդում էլ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց ուզբեկ բռնցքամարտիկին։
Հովհաննես Բաչկովը աշխարհի առաջնության բրոնզե մեդալներ է նվաճել նաև 2017,2019 և 2021 թվականներին:
Նարեկ Մանասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հիշեցնենք` բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։
Հենրիխ Մխիթարյանը դարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ