ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանի զբոսաշրջային գրավչության ու ներուժի մասին ոլորտի պատասխանատուները խոսել են Դուբայում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն Արաբական Միացյալ Էմիրություններում էր փոխճանաչողական այցի շրջանակներում։
«Միջոցառմանը ներկա էին Արաբական Միացյալ Էմիրությունների զբոսաշրջային գործակալներ և օպերատորներ, որոնք շատ հետաքրքրված էին Հայաստանով` որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցող հյուրերը նաև առիթ են ունեցել ծանոթանալու հայկական խոհանոցին, համտեսելու հայկական գինիներ՝ վայելելով հայկական երաժշտություն: