ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ձյուդոյի աշխարհի առաջնության 100 կգ քաշային կարգում հաղթել է ազգությամբ հայ, Ռուսաստանը ներկայացնող Արմեն Ադամյանը:
Եզրափակիչում Ադամյանն ավելի ուժեղ է գտնվել օլիմպիական կրկնակի չեմպիոն չեխ Լուկաշ Կրպալեկից: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Ադրբեջանի ներկայացուցիչ Զելիմ Կոցոևը և իսրայելցի Պետեր Պալչիկը:
Նշենք, որ ձյուդոյի աշխարհի առաջնությունն ընթանում է Կատարի մայրաքաղաք Դոհայում: